ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պահանջեք ձեր իրավունքները

Պահանջեք ձեր իրավունքները
19.02.2026 | 21:59
Փետրվարի 20
«Ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»:
Բայց մի՛ մոռացեք: Այլ ընդհակառակը, ձեր կարիքներն ու խնդիրները ներկայացրեք Ինձ՝ ավելի շատ գործարար մարդու նման, որն իր պահանջներն է հայտնում գործի տնօրենին, վստահ, որ անհրաժեշտ ամեն ինչ կարվի անպայման:
Ես կամենում եմ ձեր կարիքները հոգալ, բայց ձեր կողմից անպատճառ պիտի գա խնդրանքը կամ հավատքի վստահությունը, որովհետև Ինձ հետ ունեցած շփումն ու հաղորդակցությունը կենսական է ձեզ համար:
Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ